«Ապարան թան պլյուս» ապրանքանիշի թանն անվտանգ է. վերացվել է արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը
«Ապարան թան պլյուս» ապրանքանիշի թանն անվտանգ է. վերացվել է արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը
2022-08-08 17:49:41
1210
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը:
Որոշման համար հիմք է ծառայել կրկնակի փորձաքննությունը, համաձայն որի վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները, ինչպես նաև արտադրամասում իրականացված ամբողջական ախտահանության փաստը: