Կսահմանվեն լիազորող նորմեր
Կսահմանվեն լիազորող նորմեր
2022-07-06 18:02:23
1336
Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի ներկայացմամբ՝ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Նախագծով առաջարկվում է Կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարական անձնագրի ձևի եւ տրամադրման կարգի, բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգի, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերի հաստատման համար սահմանել լիազորող նորմեր: