ՎԵՐԱՑՎԵԼ Է ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՎԵՐԱՑՎԵԼ Է ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
2026-11-20 17:01:57
72
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հարատիդ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Հալաբյան 1 հասցեում գործող գազավորված ոչ ալկոհոլային ընմելիքների արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը: