ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«PITSTOP BURGER»-Ի ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«PITSTOP BURGER»-Ի ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-11-20 11:17:39 «PITSTOP BURGER»-Ի ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 122

An imageՔաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Վարդան Թերեզլյանին պատկանող «Pitstop burger» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկին 35/7) իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք. «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ) ցուցանիշով չի համապատասխանում «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության 051/2021 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: