ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՖՐՈՒՏՏՈՆԱԴ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՖՐՈՒՏՏՈՆԱԴ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
2026-11-12 15:21:30
45
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Արտակ Քարամյան» ՍՊ ընկերության՝ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 120 հասցեում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: