Վերացվել է «Արզնի կաթնամթերք»-ի «Կաթ պաստերացված 3․2 %» արտադրատեսակի արտադրության կասեցումը
Վերացվել է «Արզնի կաթնամթերք»-ի «Կաթ պաստերացված 3․2 %» արտադրատեսակի արտադրության կասեցումը
2026-11-04 14:58:07
32
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերության կաթի և կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Մոլդովական 25/8) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ լաբորատոր կրկնակի փորձաքննության ներկայացված «Կաթ պաստերացված 3․2 %» արտադրատեսակում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են (արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշով չէր համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին):
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կաթ պաստերացված 3․2 %» արտադրատեսակի արտադրության, կասեցումը: