ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-11-03 16:54:39 ԿԱՍԵՑՎԵԼ Է ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 39

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի պատրաստման համար նախատեսված սննդի կառույցում՝ դպրոցի խոհանոցում, իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ՝

- խոհանոցի հատակը չունի հարթ մակերես, գտնվում է ոչ նորոգ վիճակում, պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից,

- պատերը գտնվում են ոչ նորոգ վիճակում, չունեն հարթ մակերես, առկա է բորբոս․

- սննդամթերքը պահվում է ոչ սննդային արտադրանքի հետ,

- սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում դրանց փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանություն ապահովող պայմաններում։

Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: