ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի եվ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի եվ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-10-30 21:51:10 Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի եվ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 36

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊ ընկերության՝ ք․ Երևան, Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրամասում եղել են կեղտի կուտակումներ, հոսանքի մալուխները չեն եղել պաշտպանիչ տուփի մեջ, ինչը չի կանխարգելել մասնիկների թափվելու հավանականությունը,
- արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի անկյունային որոշ հատվածներ վնասված են եղել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: