ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Քննարկվել են Հայաստանում պեստիցիդների կառավարման հարցերը

Քննարկվել են Հայաստանում պեստիցիդների կառավարման հարցերը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-10-27 17:58:17 Քննարկվել են Հայաստանում պեստիցիդների կառավարման հարցերը 28

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի և Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների քարտուղարության գործադիր քարտուղար Ռոլֆ Պայեի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պեստիցիդների (թունաքիմիկատներ) կառավարման հարցերը և կոնվենցիաների քարտուղարության կողմից հնարավոր աջակցության հնարավորությունները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և կոնվենցիաների քարտուղարության միջև համագործակցության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակել կոնտակտային անձ, որը կհամակարգի Հայաստանում պեստիցիդների կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները։