Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը
Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը
2026-10-27 14:05:07
28
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Բամբու» ՍՊ ընկերության՝ ք․ Երևան, Ազատության 2/2 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: