Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
2026-10-27 09:41:34
35
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ավշար պրոդ» ՍՊ ընկերության՝ Արարատի մարզ, գ․ Ավշար, Գ․Նժդեհ 20 հասցեում գործող պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում,
- պատերի մակերևույթի ծեփը թափված է եղել, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
- առաստաղների ծեփն առանձին հատվածներում թափված է եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: