ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԼԱՏՎԻԱ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԹԵՅԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՉԷ

ԼԱՏՎԻԱ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԹԵՅԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՉԷ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-10-19 21:52:02 ԼԱՏՎԻԱ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԹԵՅԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՉԷ 24

An imageՀամացանցում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է տեղեկատվություն առ այն, թե Լատվիայի սահմանային հսկողության արդյունքում Հայաստանից արտահանված կանաչ թեյի խմբաքանակում հայտնաբերվել է Եվրոպական միությունում արգելված թունաքիմիկատ։

Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 57,6 կգ քաշով չինական ծագման կանաչ թեյը, որում հայտնաբերվել էր թունաքիմիկատ, փաթեթավորվել և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։ Հետևաբար, տվյալ խմբաքանակի՝ Հայաստանից ծագելու վերաբերյալ տարածված տեղեկատվությունը սխալ է։

Գրեթե ամեն օր Եվրոպական միության սննդամթերքի և կերի արագ ահազանգման համակարգում արձանագրվում են սննդամթերքում թունաքիմիկատների (պեստիցիդների) մնացորդների հայտնաբերման և դրանց անվտանգության սահմանված պահանջների խախտումների դեպքեր, դա բնականոն գործընթաց է, միջազգային առևտրում այն բացառել հնարավոր չէ, ուստի նման դեպքերը արտառոց կամ աննախադեպ չի կարող համարվել։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանրային հարթակներում տեղեկատվություն տարածող անձանց՝ հրապարակելուց առաջ ստուգել տեղեկությունների հավաստիությունը, զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է հանրության շրջանում անհարկի անհանգստություն առաջացնել, և առաջնորդվել լիազոր մարմինների պաշտոնական տեղեկատվությամբ։