Վերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
Վերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
2026-10-19 14:31:01
30
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Պետիկ Միքայելյանին պատկանող, Արարատի մարզ, գյուղ Մրգավան, Նժդեհի 32 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը: