Վերացվել է Մեծավանում արտադրվող «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրության կասեցումը
Վերացվել է Մեծավանում արտադրվող «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրության կասեցումը
2026-10-19 13:08:24
34
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վաչագան Գասպարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող, Լոռու մարզ, գյուղ Մեծավան, Կոմիտասի 5/1 հասցեում գործող պանրի արտադրամասում իրականացված ստուգման շրջանակներում կատարվել է լաբորատոր կրկնակի փորձաքննություն։
Ըստ փորձաքննության արձանագրության՝ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է: