Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
2026-10-17 16:47:50
27
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Պիրաժոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Մարշալ Բաղրամյան 63/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: