ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Կասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-10-16 18:09:28 Կասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը 30

An image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Յուլյա Վարդանյանին պատկանող և Տավուշի մարզ, Դիլիջան քաղաք, Կալինինի 3/16 հասցեում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում իրականացված զննման շրջանակներում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք թարխունի համով», «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակների նմուշները «ՄԱՄՔ» և «Խմոր/բորբ (գումարային)» ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք թարխունի համով», «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակների, արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: