ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
2026-09-18 15:27:09
11
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից կրկնակի ստուգում է իրականացվել անհատ ձեռնարկատեր Ռոզա Մանուկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Արտաշատ, Օգոստոսի 23 փ/50) և արձանագրվել է, որ այստեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: