ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՕՍՏ»-Ի ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ ԿԱՐՏԱԴՐՎԻ

«ՕՍՏ»-Ի ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ ԿԱՐՏԱԴՐՎԻ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-09-11 11:07:12 «ՕՍՏ»-Ի ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ ԿԱՐՏԱԴՐՎԻ 41

An image«Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 16, տար․ 79, «Օստ. գինի և ուտելիք») արտադրվող «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշների լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված մանրէաբանական խախտումները վերացվել են և արտադրատեսակները համապատասխանեցվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Հիմք ընդունելով վերոնշյալը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրության, կասեցումը վերացվել է։