ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՄՈՒՇ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՈԼԱՅԻ ՀԱՄՈՎ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ

«ՄՈՒՇ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՈԼԱՅԻ ՀԱՄՈՎ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-26 11:12:42 «ՄՈՒՇ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՈԼԱՅԻ ՀԱՄՈՎ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ 35

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել «Գոռմուշ» ՍՊ ընկերության պատկանող «Մուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասում առկա արտադրատեսակներից (Լոռու մարզ, ք․ Վանաձոր):

Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: