ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԲՈՒՐԱՏԻՆՈ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԲՈՒՐԱՏԻՆՈ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-14 16:36:13 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 49

An imageԿասեցվել է անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Մկրտչյանին պատկանող «Բուրատինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք․ Կապան, Շղարշիկի թաղամաս):
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:

Այսպես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,
- չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
- օգտագործվող հումքը և բաղադրիչները չեն պահվել փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,
- բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները, բեռնարկղերը, սեղանը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, եղել են ժանգոտված, պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,
- սննդի կառույցը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: