ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-11 11:48:45 ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ 42

An imageԱնհատ ձեռնարկատեր Սամվել Մայիլյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Բերդ համայնք, Նավուր բնակավայր) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, ինչը սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում է:

Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: