ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-10 10:15:48 ԿԱՍԵՑՎԵԼ Է ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 73

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Հարատիդ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Հարատիդ») և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Մասնավորապես՝

- արտադրական շինությունների պատերի որոշ հատվածների վրա առկա է եղել բորբոս,
- առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա եէ եղել մասնիկների թափվելու վտանգ,
- շշալցման վաննաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: