ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-07 10:40:39 ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 32

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Տարոն ջուր» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Մեն») արտադրական գործունեությունը:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝
- արտադրամասի պատերի որոշակի հատվածներում առկա է եղել բորբոս,
- առաստաղի որոշակի հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, եղել է մասնիկների թափվելու վտանգ,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: