ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿՈՐՊՈՒՍ ԳԱՍՏՐՈԲԱՐ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿՈՐՊՈՒՍ ԳԱՍՏՐՈԲԱՐ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-07-21 14:29:41 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿՈՐՊՈՒՍ ԳԱՍՏՐՈԲԱՐ»-Ի  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ 60

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S. aureus) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: