ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-07-20 15:14:27 ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 67

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է անցկացվել անհատ ձեռնարակատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Կիևյան 16/2. շաուրմայանոց), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝
- սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում.
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: