ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ

«88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-07-17 16:41:38 «88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ 36

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Շիրակի 1/68, «88 սուպերմարկետ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: