Վերացվել է «Զովետի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Վերացվել է «Զովետի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
2026-07-17 16:33:00
39
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Զովետի» ՍՊ ընկերության կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Լեոյի փողոց) իրականացված ստուգման ընթացքում վերստին կատարվել է նմուշառում առկա արտադրանքից:
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված անհամապատասխանությունները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը: