ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԵՐՔՈՒՄ․ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ

ՀԵՐՔՈՒՄ․ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-07-09 15:33:17 ՀԵՐՔՈՒՄ․ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ 81

An image«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հրապարակել է «Ծառուկյանի առյուծները խառնել են պետական համակարգը. ներիշխանական բախումներ» վերտառությամբ ապատեղեկատվություն առ այն, որ օրերս մասնավոր հատվածից Երևանի կենդանաբանական այգի վայրի կենդանիների տեղափոխման համար անցկացվող քնեցման գործընթացն իբրև թե իրականացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների մասնակցությամբ և, ինչպես նշվում է հրապարակման մեջ, դրա արդյունքում մեկ առյուծ անկել է։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ վայրի կենդանիների, մասնավորապես՝ վագրի և առյուծների, քնեցման ու տեղափոխման գործընթացին Տեսչական մարմինը ոչ միայն չի մասնակցել, այլև մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել պետական կառավարման համակարգի որևէ իրավասու կազմակերպությունից:

Տեղեկացնենք նաև, որ զանգվածային լրատվության միջոցների որևէ ներկայացուցիչ (նաև «Ժողովուրդ» օրաթերթից) Տեսչական մարմին չի դիմել վերոնշյալ գործընթացին ՍԱՏՄ տեսուչների մասնակցության վերաբերալ ստույգ տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու համար։

ՏԵՂԵԿԱՆՔ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակներում վայրի կենդանիների մասնակցությամբ իրադրությունների ժամանակ իրավասություն ունի վերահսկողություն իրականացնելու ՄԻԱՅՆ կենդանիների և մարդկանց համար ընդհանուր` զոոնոզ, հիվանդությունների, կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման ժամանակ պետական հակահամաճարակային կամ հիվանդությունների վերացմանն ու կանխմանն ուղղված միջոցառում իրականացնող ԱՅԼ մարմինների հետ համատեղ միջոցառումների կազմակերպման և իրականացման դեպքում և միայն որպես այդ գործողությունները վերահսկող: