ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՄԵԾԱՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ՄԵԾԱՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-06-30 15:31:28 ՄԵԾԱՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ 52

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վաչագան Գասպարյան» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Մեծավան) իրականացված վերահսկողության շրջանակներում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության:

Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար: