ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-06-26 17:07:29 ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 59

An imageԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է արտապատվիրակված մասնագիտական կազմակերպության միջոցով գույքագրման ծառայություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը՝ Տեսչական մարմնի հիմնական միջոցների գույքագրումը և հաշվապահական հաշվառումը պատշաճ վարելու նպատակով:

Քննարկվել են ծխախոտահումքի, պատրաստի արտադրանքի և ծխախոտի փոխարինիչների «Ոչնչացում» մաքսային ընթացակարգի համար եզրակացության տրամադրման, ինչպես նաև Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2025 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների հաշվետվությունների, 2025 թվականի 4-րդ եռամսյակի և 2026 թվականի 1-ին եռամսյակի կատարողականի գնահատման վերաբերյալ հարցերը։

Կառավարման խորհուրդը հավանություն է տվել նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերին, հաստատել է ներկայացված կատարողականները։

Ամփոփելով նիստը՝ Խորհրդի նախագահը հորդորել է առանձնակի ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը, թվային հմտությունների զարգացման խթանմանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ժամանակ և ռեսուրսներ խնայելու հարցում։