ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-06-24 10:27:59 ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 53

An image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Երևանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝

- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չի բացառվել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքում մասնիկներ թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
- հատակի, պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու վերջնաժամկետ։