ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՖԵՄ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՖԵՄ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-05-25 14:05:05 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՖԵՄ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ 63

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Մուշ թաղամաս 160) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։

Այսպես՝ փորձաքննության ներկայացված «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ: