Կասեցվել է «Զովետի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Կասեցվել է «Զովետի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
2026-05-08 10:02:48
92
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Զովետի» ՍՊ ընկերությունում ք. Երևան, Լեոյի փողոց իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից:
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը Խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: