ՀՈԲԱՐՁԻ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ
ՀՈԲԱՐՁԻ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ
2026-04-18 16:35:28
21
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` վերացվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը: