«ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
«ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
2026-04-18 13:57:26
36
Եվրոպական միության քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային ոլորտում գերազանցության կենտրոնների նախաձեռնությամբ Ծաղկաձոր քաղաքում կազմակերպվել էր «Կենսաբանական անվտանգություն և կենսապաշտպանության միջոցների ամրապնդում Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային սահմանային անցակետերում» խորագիրը կրող դասընթացը։
Դասընթացին մասնակցում էին նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Գևորգյանը, Այրում-Բագրատաշեն սահմանային պետական վերահսկողության բաժնի պետ Արմեն Մարալչյանը և Սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժնի պետի տեղակալ Վարդգես Քոթանյանը։
Քննարկվեցին կենսաբանական անվտանգության և կենսապաշտպանության սպառնալիքների դեպքում սահմանային անցակետերում պաշտպանական գործողությունների, մաքսային ծառայության կազմակերպմանը, կարանտինային միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։
Իրականացվեցին տեսական վարժանքներ՝ անհատական պաշտպանական միջոցների կիրառման, լաբորատոր նմուշառման, տեղափոխման, թափոնների կառավարման վերաբերյալ գործնական ցուցումներով։
Տեսչական մարմնի «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում առկա ոլորտային ցուցանիշները, Սննդամթերքի անվտանգության ոլորտում կենսանվտանգության և կենսապահովման իրավիճակը և հույս հայտնեց շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային ոլորտում գերազանցության կենտրոնների հետ գործող օրակարգի շրջանակներում՝ հնարավորության (դոնորի առկայության) դեպքում համատեղ իրականացնելով միջգերատեսչական համանման միջոցառումներ։