ԾՈՎԱԳՅՈՒՂՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ԾՈՎԱԳՅՈՒՂՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
2026-04-17 12:30:21
48
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները անհատ ձեռնարկատեր Մարինե Սիմոնյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,
- արտադրամասը սարքավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով,
- հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ, ախտահանել, ցամաքեցնել,
- պատերի մակերևույթների վերին հատվածները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել,
- առաստաղները չեն կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկներ թափվելու հնարավորությունը,
- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: