ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-04-10 11:40:59 ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 75

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել էր անհատ ձեռնարկատեր Դավիթ Արմենյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, գ․ Ոսկեհատ, Բաղրամյան 2/9):

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների ստուգման արդյունքում հայտնաբերվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, մասնավորապես՝ խոհանոցի պատի որոշակի հատված չի եղել հարթ և նորոգ, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից, առաստաղները և վերին ամրությունները որոշ հատվածներում կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև սառնարան պահեստի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից և չի կանխարգելվել մասնիկները թափվելու հնարավորությունը։

Տեսուչների իրականացրած կրկնակի ստուգման արդյունքում արձանագրվել է, որ հանրային սննդի այս օբյեկտում հիշատակված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները վերացվել են։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։