«DG» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
«DG» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
2026-03-27 13:29:35
25
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ – 90» արտադրական կոոպերատիվում կրկնակի վերահսկողության ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս)։
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ» և ««Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» արտադրատեսակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:
Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է: