ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 20-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 20-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-03-17 16:54:31 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 20-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ 33

An imageՄիավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) կենտրոնակայանում՝ Հռոմում, կայացած բուսասանիտարական միջոցառումների հանձնաժողովի 20-րդ նստաշրջանին, որպես պատվիրակ, մասնակցել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը:

Հանձնաժողովի աշխատանքներին, որը հանդիսանում է բուսասանիտարական հարցերի քննարկման, ստանդարտների մշակման, դրանցում փոփոխությունների, արդիականացման և բույսերի պաշտպանության ոլորտում գլոբալ ռազմավարությունների համաձայնեցման առանցքային միջազգային հարթակ, մշտապես ակտիվորեն մասնակցում է նաև Հայաստանը:

Այս նստաշրջանի ընթացքում քննարկվել են բուսասանիտարական միջոցառումների միջազգային ստանդարտների վերանայման, բուսասանիտարական էլեկտրոնային հավաստագրման համակարգի զարգացման, գլոբալ մարտահրավերների և նոր կենսաբանական սպառնալիքների պայմաններում բույսերի պաշտպանության համակարգերի կայունության, ինչպես նաև վնասակար օրգանիզմների տարածման վրա կլիմայական փոփոխությունների ազդեցության և դրա նվազեցման հարցերը։

Հանձնաժողովն ընդունել է ոլորտի աշխատանքների կարգավորմանն ուղղված մի շարք սկզբունքային փաստաթղթեր։

Հատուկ ուշադրության թիրախ է եղել էլեկտրոնային հավաստագրման զարգացման ուղղությունը՝ որպես երկրների միջև առևտրի դյուրացման և արդյունավետության բարձրացման գործիք։

Հայաստանի պատվիրակը Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի և Բելառուսի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև բույսերի կարանտինի ոլորտում համագործակցության մի շարք հարցեր: