ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՔԱՐՖՈՒՐ»-Ի ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՔԱՐՖՈՒՐ»-Ի ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-03-04 14:17:05 ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՔԱՐՖՈՒՐ»-Ի ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ 31

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին պատկանող (ապրանքանիշը՝ «Քարֆուր») հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը (ք․ Երևան, Արշակունյաց պողոտա):

Մասնավորապես՝ լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներով փաստվել է, որ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակները համապատասխանում են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: