ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-02-16 12:07:51 ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 57

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Խուդինյանին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր):

Մասնավորապես՝
- արտադրական օբյեկտի պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով,
- առաստաղները կամ վերևում գտնվող կառուցվածքները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- արտադրական շինությունների դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: