ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
2026-01-05 14:14:33
127
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Հարություն Սարգսյանին պատկանող պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի արտադրամասում (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արտենի):
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: