ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏԻՑ ԱԶԱՏ ԵՐԿԻՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՇՈՒՐՋ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏԻՑ ԱԶԱՏ ԵՐԿԻՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՇՈՒՐՋ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-12-25 12:54:01 ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏԻՑ ԱԶԱՏ ԵՐԿԻՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՇՈՒՐՋ 48

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանն օրերս հյուրընկալել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին՝ «Կանխարգելման կարողությունների հզորացում և մանր եղջերավորների ժանտախտից (PPR-«Peste des Petits Ruminants») ազատ կարգավիճակի ճանաչում» նախագծի իրականացման վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով։

Կենդանիների առողջության և արտադրողականության հարցերով ավագ մասնագետ, անասնաբուժական և անասնաբուծական ծրագրերի պարասխանատու, ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Էռան Ռայզմանի, միջազգային փորձագետ, ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Սյուզան Մյունսթերմանի, Ազգային ծրագրի ղեկավար, ՊԳԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զարուհի Բեգլարյանի հետ քննարկվել են PPR դոսյեի ձևավորման ուղղությամբ նախաձեռնած աշխատանքների առաջընթացը, ներկա իրավիճակը, հիվանդությունից ազատ կարգավիճակ ստանալու համար Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH) կողմից սահմանված պահանջների կատարման ճանապարհին ծագող հավանական խնդիրների լուծման ուղիները: