ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՐԲԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԲԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-11-12 16:53:03 ԿԱՐԲԻ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 143

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սերոբ Սարգսյանին պատկանող թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, գ. Կարբի):

Որոշման հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝

- արտադրական շինությունների կառուցվածքը չի ապահովում ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,

- հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- տանիքների ներքին մակերևույթը, առաստաղը չեն կանխարգելում բորբոսի առաջացումը, առաստաղից ծեփի մասնիկներ թափվելու վտանգը՝ նպաստելով խոնավության խտացմանը։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: