ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-11-12 16:38:25 ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 165

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 43/2) իրականացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝

- պատերի մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, եղել են մրոտ, ոչ նորոգ վիճակում, որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, քերծվածքներ, ճաքեր, ինչի պատճառով հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,

- առաստաղը եղել է ոչ նորոգ, մրոտ, առկա են եղել կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ,

- դուռը պատրաստված չի եղել չներծծվող նյութերից,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները, աշխատանքային սեղանները, մսի մասնատման համար նախատեսված կոճղը գտնվել են ոչ նորոգ վիճակում,

- չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ և ձեռքերի չորացման համար հիգիենիկ սարքեր,

- չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։