«ԷԼՈԼԱ»-Ի ԹԱՆԸ ԿԱՐՏԱԴՐՎԻ
«ԷԼՈԼԱ»-Ի ԹԱՆԸ ԿԱՐՏԱԴՐՎԻ
2025-11-04 10:35:49
65
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է 2025 թվականի սեպտեմբերի 29-ի «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Թան 2%» արտադրատեսակի արտադրության, կասեցումը:
Լաբորատոր փորձաքննությամբ փաստվել է, որ այդ արտադրատեսակում օրենսդրությամբ սահմանված նորմերի անհամապատասխանությունները վերացվել են: