ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ»-Ի ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ»-Ի ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
                            2025-10-28 14:43:37
                            
                            100
                        
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող  (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝
- արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել լվացվող ու անջրանցիկ նյութերից,
- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,
- արտադրական շինությունում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստներ, կոշիկներ,
- շինությունում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։