Կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարն առաջնահերթություն է
Կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարն առաջնահերթություն է
2025-08-21 10:51:30
22
Օրերս Երևանում անցկացվել է կենդանիներ դաբաղ հիվանդության դեմ պայքարի ծրագրի (PCP) 3-րդ փուլի ռազմավարության մշակմանը, ինչպես նաև այդ միջոցառումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը նվիրված եռօրյա աշխատաժողով։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ կենդանիների առողջության պահպանումը և անասնաբուժական համակարգի զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։
Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է այն փաստը, որ 2025 թվականին Հայաստանը միացել է Եվրամիության դաբաղի վերահսկման աջակցման կառույցին՝ EuFMD-ին` դառնալով դրա 40-րդ անդամը։ Նա շեշտել է- " Այդ անդամակցությունը ոչ միայն մեծ ձեռքբերում է, այլև՝ մեծ պատասխանատվություն"։
Աշխատաժողովի բանախոսները տեղական և միջազգային փորձագետներ էին, այդ թվում՝ EuFMD-ի ներկայացուցիչներ՝ Պոլլի Քոմփսթոնը և Կարստեն Պյոտչը , որոնք շարունակաբար աջակցում են Հայաստանին՝ տեխնիկական փորձով ու փորձագիտական գնահատումներով։
Քննարկումների ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներին առավել խորությամբ են ներկայացվել տնտեսական գնահատման մեթոդներն և ծրագրային հնարավորությունները։
Այս նախաձեռնության արդյունքում ակնկալվում է ձևավորել կայուն և համակարգված ռազմավարություն՝ կենդանիների առողջության պահպանման և գյուղական համայնքների կենսապահովման մակարդակի բարձրացման համար։
_1755759204.jpg)
_1755759204.jpg)


_1755759204.jpg)
_1755759204.jpg)
_1755759204.jpg)
_1755759205.jpg)
