ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ․ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ․ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-08-20 15:46:10 ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ․  ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 63

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները․

- «Ռեժան» և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝ բուսական յուղերի առկայություն և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Ռեժան» ապրանքատեսակի նմուշը նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով,

- «Կաթնաշոռ» (արտ․՝ 24․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ բուսական յուղերի առկայություն, «ԱՑԽՄ» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով,

- «Մածուն» (արտ․՝ 23․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ բուսական յուղերի առկայություն ցուցանիշներով,

- «Կաթ պարունակող մթերք թթվասերի տեխնոլոգիայով» (արտ․՝ 22․07․2025) արտադրատեսակի նմուշը՝ «Կաթնայուղի զանգվածային մաս» և «Խմորասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր։