ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՍԵԼԻՄ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՍԵԼԻՄ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-08-18 16:07:50 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՍԵԼԻՄ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ  ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 99

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սելիմ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձոր, Եղեգիս համայնք) իրականացվող ստուգման շրջանակներում պարզել են, որ այն աշխատում է սանիտարական նորմերին անհամապատասխան։

Ի մասնավորի՝

- արտադրական շինության պատերի, դռների և առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։